Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վարկած, որ սպառնում է իրականություն դառնալ

Վարկած, որ սպառնում է իրականություն դառնալ
18.12.2024 | 12:09

Մի կողմ թողնելով պետական դավաճանության մեջ կասկածվող սուբյեկտին հասցեագրված մյուս բոլոր հարցերը, ուզում եմ բարձրաձայնել առայժմ չհնչեցված հետևյալ հարցը.

-Սևշուն Բալաքթուլաևիչ, ինչու՞ եք ստանձնել քսան տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով «հիմնավորապես քայքայված» բանակի գերագույն հրամանատարի պարտականություններն ու այդ «չեղած» ռեսուրսով պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ:

Եթե ինչ-որ մեկին թվաց, թե կատակ եմ անում, շտապեմ ավելի լրջորեն ձևակերպել հարցս.

-Բալաքթուլաևիչ Սևշուն, քանի դեռ դու թաղում էիր քո սեփական հորը, ԱՊՀ երկրների ղեկավարների երեկվա տեսախորհրդաժողովում Ադրբեջանի «կիրթ» ու «կառուցողական» նախագահը թաղեց Հայաստանը, «հուղարկավորությանը» մասնակցող Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ղրղզստանն ու ՈՒզբեկստանն էլ լուռ գոհունակությամբ եզրափակեցին «սգո արարողությունը»: Պատահակա՞ն էր արդյոք այդ երկու թաղումների համընկնումը, և քո ներկա չգտնվելը դրանցից մեկին: Դու, որպես ՀՀ ոչբարով ղեկավար, պատրաստվու՞մ ես ամենահրատապ ռեժիմով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնել Սեպտեմբերի 27-ի պատերազմը սանձազերծած երկրի ու նրա դաշնակիցների այս վերջին խայտառակ պնդումը, որի համաձայն, ագրեսոր է ճանաչվելու հենց Հայաստանը: Համոզված եմ, որ չես պատրաստվում: Իսկ իրական ագրեսորն արդեն միջազգային փորձագետներ է հրավիրել իր երկիր՝ պատերազմի հետևանքով Ադրբեջանի կրած ռազմական վնասները հաշվարկելու և Հայաստանին կոնտրիբուցիայի պահանջ ներկայացնելու համար: 50 միլիարդ դոլար ռազմատուգանքի, դրա վճարման անհնարինության և որպես այլընտրանք Սյունիքն Ադրբեջանին հանձնելու վարկածն արդեն դրվել էր շրջանառության մեջ, ու եթե դեռ երեկ այն դիտարկվում էր աբսուրդի շրջանակներում, այսօր միանգամայն սպառնալից իրողության է վերածվում, հաշվի առնելով Հեյդարովիչի վերջին ձևակերպումը: Իսկ ձևակերպումը հետևյալն է՝ պատերազմն սկսել է Հայաստանը, ոչ թե Ադրբեջանը, վնասի փոխհատուցում էլ պետք է պահանջել Հայաստանից, ոչ թե Ադրբեջանից:

Եվ ի՞նչ ես պատրաստվում անել դու այս կործանարար աղետը կանխելու համար:

«Երկուշաբթի աշխատանքային օրը անց կկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»։

Ասելու ես, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ստեղծած բանակը պարտվել է պատերազմում, այդ պարտությունը գցել են քո գրպանը, և հիմա ստիպված ես կապիտուլյացիայից բխող հերթական ցավալի փաստաթու՞ղթը ստորագրել՝ Սյունիքը որպես ռազմավար թշնամուն հանձնելով: Բայց արժե՞ դրա համար հասնել Սյունիք՝ վտանգելով սեփական կյանքը: Քեզնից լավ նույն բանը Հեյդարովիչն է ասում, ինքն էլ թող գնա Սյունիք, ձեռքի հետ էլ դրախտային կյանք խոստանա լեռնցիներին, ինչպես ղարաբաղիներին է խոստանում: Իսկ դու այդ ընթացքում ավելի կարևոր գործով զբաղվիր, պաշտպանական կառույցներով ամրացրու ծնողներիդ գերեզմանը, լիակատար ապահովության համար էլ շուրջբոլորը ցուցավահանակներ շարիր. «Զգույշ, ականապատված է»:

18.11.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 8424

Մեկնաբանություններ